Վինիսիուս Ժունիորի նոր պայմանագրում հատուկ կետ կլինի Սաուդյան Արաբիայի ակումբների համար

Մադրիդի «Ռեալը» և Վինիսիուս Ժունիորը շարունակում են քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը։ Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, նոր պայմանագիրը կներառի հատուկ կետ, որի շնորհիվ բրազիլացուն կարող են գնել Սաուդյան Արաբիայի ակումբները։

Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը կներառի 300 միլիոն եվրոյի գնման տարբերակ, որը սաուդցիները կկարողանան ակտիվացնել 2025, 2026 եւ 2027 թվականներին։ Նշվում է, որ նման գինը ոսկե միջին է՝ մի կողմից Մադրիդի «Ռեալը» պաշտպանում է սպորտային նախագիծը, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է լավ փոխհատուցում Վինիսիուսի կորստի դեպքում։

Ի դեպ, Վինիսիուսի աշխատավարձը «Ռեալում» կարող է աճել մինչև 20 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։