«Բարսելոնան» ձախողվել է պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին համոզելու համար, որ ամռանը միանա ակումբին անվճար տրանսֆերային իրավունքով:
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Մամուլը վաղուց էր կապում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին Մադրիդի «Ռեալի» հետ: Նրա մտերիմ ընկերը՝ Ջուդ Բելինգհեմը, խաղում է մադրիդյան ակումբում։ Հարկ է նշել, որ Ալեքսանդր-Առնոլդը Լիվերպուլի սան է։
Տրենտն իր ողջ կարիերան անցկացրել է մերսիսայդյան ակումբում։ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 349 պաշտոնական հանդիպում։