«Թոթենհեմը» տրանսֆերային նպատակ ունի

«Վուլվերհեմփթոնի» ձախ պաշտպան Ռայան Այթ-Նուրին կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Թոթենհեմում»: Այս մասին հայտնում է Africa Foot-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» արդեն առաջարկ է արել «Վուլվզին» 23-ամյա ալժիրցու տրանսֆերի վերաբերյալ: Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել 35,7 մլն եվրո: Այս մրցաշրջանում Այթ-Նուրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպանի գործող պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Հաջորդ հանդիպումը «Վուլվզը» կանցկացնի ապրիլի 1-ին՝ «Վեսթ Հեմի» հետ: Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին։