Ստեֆան դե Վրեյը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել Ստեֆան դե Վրեյին պաշտպանության կենտրոնում: Հյատնում է TuttoJuve-ն։

33-ամյա Դե Վրեյը Վիրջիլ վան Դեյկի թիմակիցն է Հոլանդիայի հավաքականում։ Վերջինս, ինչպես հայտնի է, մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Լիվերպուլից», քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է։

Ստեֆան դե Վրեյը ներկայացնում է Միլանի «Ինտերը»: Պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի վերջը, թեև «ներաձուրիները» ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ ունեն: Հեղինակավոր Transfermarkt պորտալը նրան գնահատում է 7 միլիոն եվրո։