Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկ օրով կվերադառնա մարզչական աշխատանքի

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կվերադառնա մարզչի դերին մեկ խաղով։ Խոսքը, իհարկե, մարզչական կարիերան վերսկսելու մասին չէ. շոտլանդացին Ջուզեպպե Ռոսսիի հրաժեշտի հանդիպման ժամանակ պարզապես հանդես կգա որպես մարզիչ: Այս մասին հայտնում է Goal-ը։

Միջոցառումը տեղի կունենա այս շաբաթավերջին Ֆլորենցիայում՝ «Արտեմիո Ֆրանչի» մարզադաշտում։ Հարկ է նշել, որ Ջուզեպպե Ռոսին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմում և 14 պաշտոնական խաղ անցկացրել առաջին թիմի կազմում։

Ալեքս Ֆերգյուսոնը մարզչական կարիերան ավարտել է 2013 թվականին։ Այդ ժամանակից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի դարձել Անգլիայի չեմպիոն։