Ռոնալդ Արաուխոն կարող է ժամանակից շուտ վերադառնալ Բարսելոնա

Ուրուգվայի հավաքականը կարող է պաշտպան Ռոնալդ Արաուխոյին բաց թողնել «Բարսելոնա»՝ մասնակցելու «Օսասունայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է El Larguero-ն։

Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ Բրազիլիայի հավաքականը միանշանակ թույլ չի տա Ռաֆինյա Դիասին ակումբ գնալ։ Ավելի վաղ Լա Լիգայի ղեկավարությունը նշանակել էր «Բարսելոնա» – «Օսասունա» հետաձգված հանդիպումը մարտի 27-ին, թեև այդ ժամին տեղի են ունենում ազգային հավաքականի խաղերը։

Այս պահին «Բարսելոնան» 27 խաղից հետո 60 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Նշենք, որ նույնքան միավոր ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «սերուցքայինները» մեկ խաղ ավել են անցկացրել։