Ռասմուս Հոյլունդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ ներկայումս 22-ամյա դանիացու համար երեք հայցորդ կա՝ գերմանական «Բայերը» և «Լայպցիգը», ինչպես նաև իտալական «Յուվենտուսը»: Նշվում է, որ Հոյլունդի ներկայացուցիչներն արդեն աշխատում են ֆուտբոլիստի հեռանալու վրա:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, դարձել ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հոյլունդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո: