Ռաֆինյան պատմել է, «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը հայտնել է, որ կարող էր հեռանալ թիմից 2024 թվականի ամռանը: Այս մասին պատմել է հենց ինքը՝ բրազիլացին։

«Ես մտածում էի «Բարսելոնայից» հեռանալու մասին Կոպա Ամերիկայից հետո, քանի որ ինձ հոգեբանորեն անհարմար էի զգում», – ասել է Բարսելոնայի առաջատարը, որը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: