Պաու Կուբարսին ժամանակից շուտ կլքի Իսպանիայի հավաքականի ճամբարը

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին վնասվածքի պատճառով շուտ կվերադառնա ակումբ։ «Բլաուգրանայի» պաշտպանը վնասվածք ստացավ այսօր Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Հոլանդիա – Իսպանիա խաղի առաջին խաղակեսի վերջում։

Լրագրող Ֆերան Կորեասի տեղեկություններով՝ 18-ամյա խաղացողը շուտով կվերադառնա Բարսելոնա՝ բուժզննում անցնելու համար։ Այդ պատճառով կենտրոնական պաշտպանը գրեթե անկասկած բաց կթողնի Հոլանդիայի դեմ պատասխան հանդիպումը, որը կկայանա Վալենսիայում մարտի 23-ին։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Պաու Կուբարսին պատրաստ կլինի «Բարսելոնայի» և «Օսասունայի» հետ մարտի 27-ին կայանալիք հանդիպմանը։