Նիկո Ուիլյամսը կարող է դառնալ անգլիական գրանդի ֆուտբոլիստ

Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է դառնալ «Արսենալի» խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ տաղանդավոր իսպանացի վինգերի համար պայքարում «Արսենալն» այժմ առաջ է «Բավարիայից»: Նշվում է, որ հենց «զինագործներն» են ներկայումս ամենամոտը Ուիլյամսի տրանսֆերին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ փորձել էր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով գործարքը չկայացավ։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: