«Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա» միայն որոշակի պայմանների դեպքում։ Կատալոնական գրանդը 22-ամյա խաղացողի հավակնորդների թվում է «Բավարիայի», «Արսենալի» և այլ բարձրակարգ ակումբների հետ միասին։
Ըստ El Nacional-ի, «բլաուգրանայի» համար հեշտ չի լինի գրավել Ուիլյամսին իրենց շարքերը, ոչ միայն ֆինանսական պատճառներով. խաղացողը պատրաստ է քայլ կատարել միայն այն դեպքում, եթե երաշխավորվի իր տեղը մեկնարկային կազմում։
Իսպանացի վինգերի պոտենցիալ տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ատլետիկի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։