Ազգերի Լիգա․ Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները չպարզեցին հաղթողին 🎥

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի 1/4 եզրափակչի Հոլանդիա – Իսպանիա հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց իսպանացի Նիկո Ուիլյամսը, իսկ 28-րդ րոպեին Կոդի Գակպոն խփեց հոլանդացիների պատասխան գնդակը։ Թեյանի Ռեյնդերսը 46-րդ րոպեին առաջ մղեց տանտերերին։ Հանդիպման հիմնական ժամանակի ավելացրած րոպեներին Միկել Մերինոն կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։