Ազգերի Լիգա․ Գերմանիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իտալիայի հավաքականի դեմ խաղում 🎥

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Իտալիա – Գերմանիա հանդիպումն ավարտվեցն 1-2 հաշվով։

Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց կիսապաշտպան Սանդրո Տոնալին,որին 49-րդ րոպեին պատասխանեց Տիմ Կլայնդինստը։ 76-րդ րոպեին Լեոն Գորեցկան առաջ մղեց Գերմանիայի հավաքականին։