Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է այն մասին, թե ինչ է մտածում հարձակվողներ Էրլինգ Հոլանդի և Ալեքսանդր Իսակի մասին։
«Հոլանդը ու Իսակը շատ վտանգավոր են մրցակցի տուգանային հրապարակում և նրա շուրջը, նրանք շատ են խփում։ Նրանք տարբեր խաղաոճ ունեն, բայց երկուսն էլ շատ լավ գոլ խփողներ են։ Ինձ բախտ վիճակվեց խաղալ երկուսի հետ։
Հոլանդը կայուն ռեկորդներն ինքնին խոսում են, բայց Իսակը նաև ֆանտաստիկ խաղացող է և հիանալի մրցաշրջան է անցկացնում»,- Էդեգորի խոսքերը մեջբերում է BBC-ն։