Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Ֆրանսիայի հավաքականի դեմ հաղթանակը (2-0):
«Սուպեր, մեծ հաղթանակ: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք, հատկապես առաջին խաղակեսը։ Երկրորդում նրանք ճնշեցին մեզ, ավելի դոմինանտ էին, բայց մենք թիմով լավ պաշտպանվեցինք ու պահպանեցինք հաղթական արդյունքը: Սա լավ արդյունք է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում 24sata.hr-ը։
Խորվաթիա – Ֆրանսիա պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին: