Լուիս դե լա Ֆուենտե. «Շատ դժվար է միշտ հաղթել»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի Հոլանդիայի ընտրանու հետ արտագնա առաջին հանդիպումը (2-2):

«Շատ դժվար է միշտ հաղթել, հատկապես այդքան ուժեղ մրցակցի դեմ: Հանդիպումը զարգացավ մեծ հավասարությամբ, ինչպես կարծում էինք։ Նրանց երկրորդ գոլը լուրջ սպառնալիք էր, բայց մենք կարողացանք հաղթահարել այն։

Խաղը կարող էր ընթանալ ցանկացած ճանապարհով, բայց մենք գոհ ենք մեր արածից: Ամեն ինչ կորոշվի Վալենսիայում:

Յուրաքանչյուր խաղակեսում 20 րոպե շատ լավ խաղացինք։ Եվ միանգամայն նորմալ է, որ նրանք ունեցել են իրենց պահերը:

Հոլանդիան ուժեղ մրցակից է, պարզապես նայեք փլեյ-օֆֆի մյուս հանդիպումների արդյունքներին»,- ասել է դե լա Ֆուենտեն հետխաղյա մամուլի ասուլիսում։

Ազգերի լիգայի կիսաեզրափակչի ուղեգրի համար Իսպանիա – Հոլանդիա պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Վալենսիայում։