«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Լուիս Դիասին

«Լիվերպուլը» պատրաստ է ամռանը բաժանվել թիմի հարձակվող Լուիս Դիասից։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2027 թվականին։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Դիասի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», իսկ կատալոնական ակումբի տնօրեն Դեկուն կոլումբիացու տաղանդի մեծ երկրպագու է։

«Լիվերպուլը» հարձակվողի համար կպահանջի մոտավորապես 70 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։