«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ամերիկյան ակումբից։
Ինչպես տեղեկացնում է TNT Sports Argentina-ն, «Բարսելոնան» աշխատում է խաղացողի վերադարձի վրա:
«Բարսելոնայի» պլանն այն է, որ Մեսսին վերադառնա կատալոնական թիմ մինչև 2026/2027 մրցաշրջանի մեկնարկը։
Նշվում է, որ «Բարսելոնայի» բանակցությունները Մեսսիի վերադարձի շուրջ բարդ են լինելու թիմի ֆինանսական ծանր վիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ 37-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։