Կիլիան Մբապպեն ուրախ կլիներ, եթե Զինեդին Զիդանը գլխավորի Ֆրանսիայի հավաքականը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
«Զիդանը յուրաքանչյուր երեխայի կուռքն էր: Նա անջնջելի հետք թողեց Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ և հավերժ կմնա ֆրանսիացիների սրտերում:
Նրա հանդեպ իմ սերն անհերքելի է: Եթե նա գլխավորի թիմը՝ Ֆրանսիայի հավաքականը, դա մեծ հաճույք կլինի, ես շատ ուրախ կլինեմ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը TF1-ին տված հարցազրույցում: