«Մանչեսթեր Յունայթեդը» տարբերակներ է ուսումնասիրում թիմն ուժեղացնելու համար: Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «կարմիր սատանաները» հետաքրքրված են «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմով։
Մանկունիացիները ուշադիր հետևում են երիտասարդ ֆուտբոլիստին, ակումբի սկաուտները հետևում են Չեմպիոնշիփում Բելինգհեմ կրտսերի մի շարք հանդիպումներին: Միաժամանակ նշվում է, որ 19-ամյա Ջոբ Բելինգհեմը գտնվում է նաև անգլիական այլ ակումբների, այդ թվում՝ «Արսենալի» ռադարում։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ջոբ Բելինգհեմին գնահատում է 18 միլիոն եվրո։ Երիտասարդ կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Սանդերլենդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: