Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի ընտրանին տանը պարտվեց Վրաստանի ընտրանուն (0-3)։
Առաջին խաղից հետո հարևան երկրի հավաքականն ունի 3 գնդակի առավելություն։
Հայաստանի հավաքականի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է դիմակայության պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին։
«Կարծում եմ` նաև դրական բաներ տեսանք խաղի ընթացքում, բայց անհատական ֆուտբոլիստները սխալներ գործեցին, և մենք պետք է բարելավման գործընթացներ տանենք», նշել է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին, Թբիլիսիում։