«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան շարունակում է մնալ պաշտոնանկ անելու սպառնալիքի տակ։ Ակումբը շարունակում է ակտիվորեն քննարկել մարզչի ապագայի հարցը։ Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն, եթե 42-ամյա մասնագետին մինչև մրցաշրջանի ավարտը հեռացնեն, ապա թիմի մարզչի հիմնական թեկնածուն կլինի Իգոր Թյուդորը։
Թյուդորը հանդես է եկել «Յուվենտուսում» 1998-ից 2007 թվականներին, ինչպես նաև եղել է ակումբի մարզչական շտաբում 2020-ից 2021 թվականներին:
Որպես գլխավոր մարզիչ նա աշխատել է «Մարսելում», «Լացիոյում», «Վերոնայում», «Ուդինեզեում» և այլ ակումբներում։
«Յուվենտուսը» 29 խաղից հետո 52 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: