«Սպարտակի» նախկին մարզիչ Տեդեսկոն կարող է գլխավորել «Յուվենտուսը»: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Թուրինյան ակումբը քննարկում է «Սպարտակի», «Լայպցիգի», «Շալկեի» նախկին մարզչին հրավիրելու գաղափարը։
Դոմենիկո Տեդեսկոն ներկայումս առանց աշխատանքի է այն բանից հետո, երբ հունվարին հեռացվել էր Բելգիայի հավաքականից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիագու Մոտտան պաշտոնանկության սպառնալիքի տակ է։ Որպես հավանական փոխարինողներ նշվել են Իգոր Տյուդորն ու Ռոբերտո Մանչինին։