Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ցանկանում է իր ակումբում տեսնել Թուրքիայի հավաքականի իր թիմակից Արդա Գյուլերին։
«Գյուլերը հրաշալի ֆուտբոլիստ է, շատ տաղանդավոր։ Նա դեռ շատ երիտասարդ է և պետք է ավելի հաճախակի խաղա: Հուսով եմ՝ նա կտեղափոխվի «Ինտեր»», – Թուրքիայի հավաքականի ավագի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։