Գեորգի Մամարդաշվիլին` Ալիսոն Բեքերի հետ մրցակցության մասին

«Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին խոսել է «Լիվերպուլ» իր առաջիկա տեղափոխության մասին։

«Ես գնում եմ «Լիվերպուլ»՝ պայքարելու առաջին դարպասապահի տեղի համար։ Ես կգնամ այնտեղ մարզվելու ամբողջ ուժով, բայց չգիտեմ՝ ինչ կորոշեն։ Ես չեմ որոշում, թե ով է խաղում, ով ոչ»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում Geo Team-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա վրացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, բաց է թողել 40 գնդակ, հինգ անգամ անառիկ է պահել դարպասը։

Հարկ է նշել, որ «Լիվերպուլի» հիմնական դարպասապահն այս պահին Ալիսոն Բեքերն է, ով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում 12 անառիկ հանդիպում է անկացրել և բաց է թողել 22 գնդակ։