ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա։ Կողմերի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս հաջողության չեն հանգեցրել, և գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Ինտերը» ցանկանում է Դոննարումային գրավել իր շարքերը։ Ներաձուրիները պատրաստ են այս ամառ փորձել մեծ տրանսֆեր իրականացնել, բայց կարող են նաև սպասել մինչև հաջորդ տարի աստղային դարպասապահին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու համար։
Transfermarkt-ը Ջանլուիջի Դոննարումայի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։
Մինչ Ֆրանսիա տեղափոխվելը իտալացին հանդես է եկել «Միլանում»։