Դիդյե Դեշամը ամփոփել է Խորվաթիայից կրած պարտությունը

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Խորվաթիայից կրած պարտությունը (0-2)։

«Մենք լավ սկսեցինք խաղը, բայց կային որոշ խնդիրներ և սխալներ։ Մենք մրցակցին գոլ խփելու հնարավորություններ տվեցինք։ Երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ ստացվեց։ 11 մետրանոցը ետ մղեց Մայք Մանյանը, և դրանից հետո ևս մի քանի հնարավորություն եղավ։ Երկրորդ խաղակեսում մենք արեցինք այն ամենը, ինչ պահանջվում էր մեզանից, բայց մեզ պակասում էին վերջնակետերը։

Առաջին խաղում պարտվեցինք, բայց պատասխան խաղում կփորձենք հաղթել տանը։ Առաջին խաղակեսում մենք մեր հնարավորություններից ցածր խաղացինք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակը փոխվի դեպի լավը։ Մենք պատժվում էինք առաջին խաղակեսում ունեցած յուրաքանչյուր հնարավորության համար։ Չափազանց շատ սխալներ եղան»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Խորվաթիայի և Ֆրանսիայի հավաքականների քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա Սեն Դենիում կիրակի օրը՝ մարտի 23-ին։