Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել Դանիային պարտվելուց հետո

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին արտագնա խաղում Դանիայից կրած պարտությունից հետո (0-1) սոցցանցերում գրառում է կատարել:

«Մենք 90 րոպե ունենք դիմակայությունը շրջելու համար: Այնպես որ, եկեք տանք մեր ամբողջ ուժը հաղթելու համար», – գրել է Ռոնալդուն։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը Լիսաբոնում կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։