Պորտուգալացի հարձակվող Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն 11 մետրանոց իրացնողն է, ով անգլիական ակումբի կազմում հանդիպումներում արդեն 36 գոլ է խփել 11 մետրից։ Իր վերջին հարցազրույցում նա պատմել է, թե ով է իրեն սովորեցրել 11 մետրից հարվածներ կատարել։
«Իմ մարտավարությունը պարզ է. ես հարվածում եմ իմ սիրելի անկյունին, դա անում եմ ուժեղ և ստացվում է: Դա այն է, ինչ ես սովորեցի Ֆաբիո Կվալյարելայից, երբ «Սամպդորիայում» էի և խաղում էի նրա հետ: Նա նայում էր դարպասապահին, հետևում նրա շարժումներին, միշտ լավ էր մոտենում և շատ ուժեղ հարվածում։
Եվ ես սովորեցի նրանից։ «Իսկ ազգային հավաքականում ես հետևում էի, թե ինչպես է դա անում Կրիշտիանու Ռոնալդուն»,- Բրունոյի խոսքերն է մեջբերում Telegraph-ը։