«Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով այս ամառ կարող է կորցնել 10 խաղացողի։ Խոսքը երիտասարդ ֆուտբոլիստների մասին է, որոնց գործող պայմանագրերը ուժի մեջ են մինչև հունիսի 30-ը։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
2021 թվականին կատալոնացիները ստիպված եղան բաժանվել Լիոնել Մեսսիից, իսկ այս մրցաշրջանում ակումբը խնդիրներ ունեցավ մի քանի խաղացող գրանցելու հարցում։
«Բարսելոնայի» հաջորդ հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, սեփական հարկի տակ «Օսասունայի» հետ: