«Բարսելոնան» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Ֆեյենորդի» 18-ամյա աջ պաշտպան Ջիվայրո Ռիդով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» ցանկանում են ուժեղացնել իրենց պաշտպանական գիծը, սակայն պատրաստ չեն մեծ գումարներ ծախսել։ Իր հերթին, մերսիսայդցիները Ռիդին տեսնում են որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հնարավոր փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից ամռանը:
Այս մրցաշրջանում Ռիդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո: