«Արսենալը» նոր պայմանագիր կկնքի երիտասարդ կիսապաշտպանի հետ

«Արսենալը» շուտով կարող է երկարաձգել պայմանագիրը Իթան Նվաներիի հետ։
Ինչպես հայտնում է Mail Sport-ը, նոր պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, նախատեսված կլինի 5 տարով:

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա կիսապաշտպանը ԱՊԼ-ի 19 խաղում դարձել է 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Նվաներին իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն «Արսենալի» հետ կնքեց անցյալ տարի, երբ նա 17 տարեկան էր։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է 3 տարով։

Նվաներին ճանաչվել է «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նա երկրպագուների հարցման արդյունքում հավաքել է ձայների 54%-ը՝ առաջ անցնելով Գաբրիել Մագալհայեսից, Միկել Մերինոյից և Յուրիեն Թիմբերից։