Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պատասխանել է ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Ես շատ, շատ երջանիկ եմ: Չեմ ծրագրում հեռանալ», – Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Նշենք, որ 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում» 2022 թվականի ամառից: