Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին Անգլիայի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբում խաղալու տարբերակ ունի: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները պլանավորում են ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բաստոնին «Լիվերպուլի» կազմում կարող է փոխարինել Վիրջիլ վան Դեյկին, ով մոտ է 2024/2025 մրցաշրջանի ավարտին հեռանալուն

Ալեսանդրոյի աշխատանքային պայմանագիրը Ներաձուրիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։