«Բետիսը» թողարկել է մարզաշապիկների սահմանափակ քանակությամբ հավաքածու՝ նվիրված անիմե հերոս Նարուտոյին։
Մարզաշապիկների ստեղծումը ժամանակին համընկնում է ակումբի Տոկիո այցի հետ և ուղղված է Ճապոնիայում ապրանքանիշի հանրահռչակմանը:
Ինչպես հայտնում է թիմի մամուլի ծառայությունը, հագուստը նախատեսված է հարգանքի տուրք մատուցելու ճապոնական մշակույթին և նրա ամենանշանավոր կերպարներից մեկին։ Սերիալի գլխավոր հերոսի կերպարը պատկերված է սպիտակ և կանաչ շապիկի և՛ առջևի, և՛ հետևի մասում, իսկ թևի վրա պատկերված է կերպարը բնութագրող խորհրդանիշ՝ սերիալի տարբերանշանով։
Նարուտոյի պատկերով մարզաշապիկը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 845 օրինակով։