«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավի Սիմոնսը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Անցյալ տարի ասվում էր, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված էին հոլանդացու ծառայություններով, սակայն որևէ կոնկրետ բան այդպես էլ չարվեց։
Հունվարին «Լայպցիգը» ՊՍԺ-ից 50 միլիոն եվրոյով գնեց Սիմոնսին, սակայն շուտով ֆուտբոլիստը կարող է կրկին փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ակտիվորեն հետևել 21-ամյա ծագող աստղին, չնայած վերջին տրանսֆերին։
Սիմոնսը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: