«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին խոսել է ապագայի իր ծրագրերի մասին։
2024 թվականի մայիսին Չավին հեռացվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա մարզել է «Բլաուգրանան» 2021-ից 2024 թվականներին։
«Ինձ ընդմիջում է պետք մինչև հունիս, հետո պատրաստ կլինեմ լսել ակումբների և ազգային թիմերի առաջարկները։ Ինչու չաշխատել Եվրոպայի առաջնության կամ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճող ազգային թիմի հետ, միգուցե աշխարհի առաջնությունում կամ Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբի հետ պայքարել այնտեղ հաղթանակի համար։
Ես իմ ամբողջ կյանքում հսկայական պատասխանատվություն եմ կրել, և կուզենայի մինչև հունիս հանգիստ ապրել։ Հետո կտեսնենք, թե ինչ է առաջարկում շուկան։ Ես անհամբեր սպասում եմ նոր նախագծի, որը կոգեշնչի ինձ հաղթելու։ Ցանկանում եմ շարունակել մարզչական աշխատանքը,- ասել է Չավին France Football-ին տված հարցազրույցում։