Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ասենսիոն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Միլանը»։
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ հույս ունեն, որ Ասենսիոն չի երկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ և կլսի նրանց առաջարկները։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման և կատարել երկու գոլային փոխանցում։ Պաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։