Սաուդյան Արաբիայի առաջնության մարքեթինգի գլխավոր տնօրեն Մոհամեդ Բասրավին խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի հնարավոր տեղափոխության մասին։
«Սալահը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նրան շատ են սիրում արաբական աշխարհում։ Ես կցանկանայի նրան տեսնել մեր լիգայում։ Մուհամեդի համար դռները միշտ բաց են։ Բայց նրա հետ բանակցություններ դեռ չեն կայացել»,- Բասրավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։