Անգլիական գրանդը հետաքրքրված է Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով

«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել Լևերկուզենի «Բայերի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով։

Ըստ Bild-ի՝ Ֆրիմպոնգը պարբերաբար շփվում է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Առնե Սլոտի հետ։ Հոլանդացին հաջորդ ամառ կարող է տեղափոխվել անգլիական ակումբ։ «Բայերը» իր պաշտպանին գնահատում է մոտավորապես 40 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» դիտարկում է Ջերեմի Ֆրիմպոնգին՝ որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հնարավոր փոխարինողի։