Հայաստան – Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված որոշ փողոցներ փակ կլինեն

Ինչպես հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը, մարտի 20-ին կայանալիք Հայաստան – Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան:

«Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։

Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։