Ռոնալդ Կումանը պատրաստ է «ավտոբուս» դուրս բերել Իսպանիայի հավաքականի դեմ

Ռոնալդ Կումանը պատրաստ է «ավտոբուսով» խաղալ իսպանացիների դեմ.
Ազգերի լիգայի առաջին քառորդ եզրափակիչում այսօր կհանդիպեն Իսպանիան ու Հոլանդիան։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

«Իսպանիան շատ լավ է տիրապետում գնդակին, և նրանք հիանալի կիսապաշտպաններ ունեն, ովքեր կարող են խաղալ գծերի միջև: Լամին Յամալն ու Նիկո Ուիլյամսը եզրերում արագություն են հաղորդում թիմին:

Երբեմն ստիպված կլինեք ստեղծել «ավտոբուս», ինչը, իհարկե, չեք ցանկանում անել: Պետք է փորձենք գնդակը պահել նրանց կիսադաշտում և ճնշում գործադրել»,- ասել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը։