«Ռեալը» դժվար թե այս ամառ վերադարձնի իր սանին, որը հանդես է գալիս Ա Սերիայում

Մադրիդի «Ռեալը» դժվար թե այս ամառ վերադարձնի իր սանին՝ Նիկոլաս Պասին։

20-ամյա ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան է անցկացնում իտալական «Կոմոյում», ինչն էլ առիթ է տվել նրա հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին մադրիդյան ակումբ։

Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, Մադրիդի «Ռեալը» մտադիր է արգենտինացուն տեսնել «Կոմոյում» առնվազն ևս մեկ տարի՝ մինչև 2026 թվականը, իսկ դրանից հետո փորձել գնել ֆուտբոլիստին։

Ֆուտբոլիստը Սեսկ Ֆաբրեգասի թիմի կազմում Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 27 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։