Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել իսպանացի վինգերին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է ուժեղացնել իր թիմի հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը հետաքրքրված է Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով։ «Քաղաքայինները» կարող են գործարքն ավարտել այս ամառ՝ ֆուտբոլիստի ազատման կետը վճարելուց հետո։

Ֆուտբոլիստի պայմանագրում գնման կետը կազմում է 60 միլիոն եվրո։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը 24 հանդիպում է անցկացրել, դառնալով՝ չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը իսպանական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։