«Ռոմայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան մոտ ժամանակներս վիրահատության կենթարկվի։
Հիշեցնենք, որ 31-ամյա Դիբալան ձախ ոտքի վնասվածք էր ստացել Ա Սերիայի 29-րդ տուրի «Կալյարիի» դեմ խաղում (1։0)։
«Առաջիկա օրերին Պաուլո Դիբալան վիրահատության կենթարկվի ձախ կիսաթենդիոն ջիլի վնասվածքի պատճառով։ Ֆուտբոլիստն ու ակումբը փոխադարձ համաձայնության են եկել, որ սա լավագույն տարբերակն է օպտիմալ վերականգնման համար»,- ասվում է «Ռոմայի» տարածած հաղորդագրության մեջ։
Այս մրցաշրջանում Դիբալան հռոմեացիների կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։