Պաու Կուբարսին նշել է, թե ով է ներկայումս «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին կարծում է, որ թիմի վինգեր Ռաֆինյան ներկայումս «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է։

«Հենց հիմա, ելնելով մրցաշրջանից և այն բանից, թե ինչպես են ընթանում իրադարձությունները, ես կասեի Ռաֆինյան «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է։

Արդյո՞ք Լամին Յամալը առարկում է․ Լամինը կհասկանա ինձ, նա, հավանաբար, կասի նաև Ռաֆինյա»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա բրազիլացին 42 խաղում դարձել է 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բարսելոնան» շարունակում է պայքարը բոլոր հնարավոր տիտղոսների համար։