Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի Հայաստան – Վրաստան առաջին հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով, Վրաստանի հավաքականի հաղթանակովց։
Մրցակցի կազմում 32-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Գիորգի Քոչորաշվիլին, իսկ 5 րոպե անց գոլի հեղինակ է դարձել Ժորժ Միկաուտաձեն։ 59-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեն երրորդ գնդակն ուղարկեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։
Մեր ընտրանին ամբողջ խաղի ընթացքում միայն 2-3 հնհարավորություն ունեցավ մրցակցի դարպասը գրավելու, սակայն Վրաստանի դարպասն այդպես էլ անառիկ մնաց։
Հիշեցնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա 3 օր անց, մարտի 23-ին Թբիլիսիում։