«Լիվերպուլը» հստակ որոշում ունի Լուիս Դիասի վերաբերյալ

«Լիվերպուլը» մտադիր չէ բաժանվել թիմի հարձակվող Լուիս Դիասից, որի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Ինչպես հայտնում է Football Insider-ը, կատալոնական գրանդը արդեն միջոցներ է փնտրում կոլումբիացու տրանսֆերի համար։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է ավելի քան 70 միլիոն եվրո։ 28-ամյա ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է «Բարսելոնային» միանալու հարցում։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» չի ցանկանում վաճառել Դիասին և այդ պատճառով փորձում է նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։

Այս մրցաշրջանում Առնե Սլոտի թիմի կազմում անցկացրած 42 խաղում հարձակվողը դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։