Լամին Յամալ. «Ինձ չի հետաքրքրում, թե ով կլինի մեր մրցակիցը»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը կիսվել է Չեմպիոնների Լիգայի հնարավոր եզրափակիչ՝ կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» միջև իր կարծիքով։

«Եթե մենք հասնենք եզրափակիչ, ինձ չի հետաքրքրում, թե ով կլինի մեր մրցակիցը: Բայց եթե դա լիներ «Ռեալը», դա ավելի առանձնահատուկ կդարձներ հանդիպումը:

Դա յուրահատուկ խաղ կլինի, որը մենք իսկապես կցանկանայինք տեսնել», – Յամալի խոսքերն է մեջբերում AS-ը։

Նշենք, որ 17-ամյա Յամալի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում իսպանացին կատալոնական ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։