«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա բելգիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել աստղային ֆուտբոլիստին անվճար, քանի որ նրա պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 20 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։